Բժիշկները զգուշացնում են՝ խռմփոցը կարող է վտանգավոր լինել առողջության համար
Հասարակություն
Խռմփոցը կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների, այդ թվում՝ հիշողության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների։ Այս մասին «Лента.ру»-ի հետ զրույցում հայտարարել է քիթ-կոկորդ-ականջաբան Դարյա Խարինան։
Բժշկի խոսքով՝ խռմփոցը առաջին հերթին խախտում է քնի որակը։ Նույնիսկ եթե մարդը քնում է անհրաժեշտ 7-8 ժամը, նա կարող է առավոտյան զգալ հոգնածություն և քնկոտություն։ Առավել վտանգավոր է քնի ընթացքում առաջացող ապնոէն՝ շնչառության կարճատև կանգերը, որոնք օրգանիզմում առաջացնում են թթվածնի պակաս։
Մասնագետը նշել է, որ ապնոէի հետևանքով կարող են առաջանալ հիշողության խնդիրներ, կենտրոնացման անկում, դյուրագրգռություն, ինչպես նաև բարձրանում է ճարպակալման, շաքարային դիաբետի, ինսուլտի և ինֆարկտի վտանգը։ Բժիշկը նաև զգուշացրել է, որ շնչառության երկարատև կանգերը կարող են նույնիսկ կյանքին սպառնացող հետևանքներ ունենալ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ