«Հյուսիսային հոսք» գազատարը պայթեցրած ուկրաինացիները անարգել հատել են լեհական սահմանը
Աշխարհ
Լեհ սահմանապահները թույլ են տվել պայթուցիկ նյութեր տեղափոխող ուկրաինացիներին «Հյուսիսային հոսք» գազատարի վրա դիվերսիա իրականացնելուց հետո անարգել հատել սահմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով լրագրող Բոյան Պանչևսկու գրքին։
The Wall Street Journal-ի հոդվածագիր Պանչևսկին Գերմանիայում հրապարակել է իր հետաքննությունը՝ «Հյուսիսային հոսքի ռմբակոծությունը. Եվրոպան ցնցած դիվերսիայի իրական պատմությունը»։ Նա պնդում է, որ գիրքը հիմնված է իրադարձությունների մասնակիցների, քննիչների և հետախուզության աշխատակիցների հետ բազմաթիվ հարցազրույցների վրա։
Հետաքննությունը նշում է, որ դիվերսանտները ուկրաինալեհական սահմանով տեղափոխում էին հսկայական քանակությամբ ուղեբեռ։ Մասնավորապես, սուզորդական կոստյումներն ու շնչառական սարքերը կշռում էին գրեթե 40 կգ, իսկ տասնյակ բալոնները՝ գրեթե 10 կգ։ Խողովակաշարերը պայթեցնելու համար օգտագործված պայթուցիկ նյութերը պարունակվում էին առնվազն ութ բալոնների մեջ, որոնցից յուրաքանչյուրը կշռում էր 30-40 կգ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ