ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ը դարձել են «քայլող դիակներ»․ Bloomberg
Աշխարհ
Միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի կառույցները, ավելի ու ավելի են նմանվում «զոմբի» կազմակերպությունների՝ արդիականության կորստի, գերտերությունների աջակցության և ներքին ճգնաժամերի պատճառով, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով փորձագետներին։
Հոդվածի հեղինակների կարծիքով՝ «1930-ականների և 2020-ականների միջև անհանգստացնող զուգահեռն այն է, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր որոշ միջազգային հաստատություններ նմանվում են «քայլող դիակների»։
Գործակալությունը հիշեցնում է, որ 1930-ականներին Ազգերի լիգան նման «զոմբի» համակարգ էր, որը գոյություն ուներ պաշտոնապես, բայց իրականում չուներ խոշոր տերությունների աջակցությունը։ Այսօր, հոդվածի հեղինակների կարծիքով, «զոմբիների» ցանկում են ՆԱՏՕ-ն, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (NPT), ինչպես նաև Միջազգային քրեական դատարանը և ՄԱԿ-ի այլ կառույցներ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ