Նիդեռլանդները որոշել է Ուկրաինային 20 շահագործումից հանված բանտային ավտոբուս նվիրաբերել
Աշխարհ
Նիդեռլանդները Ուկրաինային կնվիրաբերի 20 բանտային ավտոբուս՝ իր քրեակատարողական համակարգին օգնելու համար, որը լուրջ դժվարություններ է ապրում ռազմական հակամարտության պատճառով: Այս մասին հայտարարվել է Նիդեռլանդների կառավարության պաշտոնական կայքում:
Կիևը դիմել է Եվրոպային՝ բանտարկյալների տեղափոխման մեքենաների պակասի պատճառով, և Ամստերդամը որոշել է արձագանքել՝ Դատական ծառայությունից տրամադրելով 20 օգտագործված, բայց տեխնիկապես լավ վիճակում գտնվող մեքենաներ, որոնք այլևս չեն օգտագործվում Նիդեռլանդներում:
Արդարադատության և անվտանգության պետական քարտուղար Կլաուդիա վան Բրյուգենն արդեն հանձնել է առաջին չորս ավտոբուսները Լվովին՝ Ուկրաինային: Մնացած 16 ավտոբուսը փուլ առ փուլ կմատակարարվի Ուկրաինային մինչև 2026 թվականի վերջը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ