Բանկի աշխատակիցը անջատել է հեռախոսը Հռոմի պապի հետ զրույցի ժամանակ
Աշխարհ
Ամերիկյան բանկի հաճախորդների սպասարկման ներկայացուցիչը հեռախոսը անջատել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ իր կոնտակտային տվյալները թարմացնելու զանգի ժամանակ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով պապի մտերիմ ընկերոջ՝ հայր Թոմ Մաքքարթիին։
Ըստ թերթի՝ պապը զանգի ժամանակ ներկայացել է և ասել, որ ցանկանում է փոխել իր հեռախոսահամարը և հասցեն իր բանկային գրառումներում։ Պապը պարտաճանաչորեն պատասխանել է բոլոր անվտանգության հարցերին, սակայն ներկայացուցիչը նրան ասել է, որ դա բավարար չէ, և որ նա պետք է անձամբ գա բանկ։ Մաքքարթիի խոսքով՝ պապը իրեն ասել է, որ չի կարող գալ։
«Տարբերություն կունենա՞ր, եթե ասեի, որ ես Հռոմի պապ Լևոնն եմ», - ըստ Մաքքարթիի՝ թերթը մեջբերում է պապի խոսքերը։
Այս հարցից հետո, թերթը հաղորդում է, բանկի աշխատակիցը «կախել է հեռախոսը»։
Ըստ թերթի՝ հայր Թոմ Մաքքարթին այս պատմությունը պատմել է անցյալ շաբաթ Իլինոյս նահանգի Նեյփերվիլ քաղաքում կաթոլիկների հետ հանդիպման ժամանակ։
Նա նաև հրատարակությանը ուղղված էլեկտրոնային նամակում հաստատել է, որ միջադեպը ճշմարիտ է։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից