ԵՄ-ն վտանգավոր քաղաքականություն է վարում Ուկրաինայի նկատմամբ․ քաղաքագետ
Աշխարհ
«Եվրամիությունը փաստացի հովանավորում է Կիևի պետական ահաբեկչությունը՝ Ուկրաինայի զինված ուժերին մատակարարելով անօդաչու թռչող սարքեր՝ ռուսական քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակվելու համար»,-սոցիալական ցանցերում հայտարարել է «Ֆինլանդիայի ազատության դաշինք» կուսակցության անդամ Արմանդո Մեման։
Նա կարծում է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում Ռուսաստանի տարածքում անօդաչու թռչող սարքերի հարձակումների թիվն աճել է՝ եվրոպական մատակարարումների ավելացման պատճառով։ Մեման նշել է, որ եվրոպացի առաջնորդները բացարձակապես մտահոգված չեն Ուկրաինայի կողմից այդ զենքի՝ Ռուսաստանում քաղաքացիական թիրախների և միջուկային օբյեկտների դեմ կիրառմամբ։
«ԵՄ-ն բարոյական իրավունք չունի պատժամիջոցներ կիրառելու, քանի որ այն ուղղակիորեն ֆինանսավորում է պետական ահաբեկչությունը Ռուսաստանում քաղաքացիական անձանց դեմ», - գրել է Մեման։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ