Որտեղ կարող են տեղի ունենալ ԱՄՆ-Իրան բանակցությունները․ Axios
Աշխարհ
ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագրի մանրամասների շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ Պակիստանում կամ Շվեյցարիայում, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Axios-ի տվյալներով՝ Միացյալ Նահանգները մոտ է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու համաձայնագրի կնքմանը։ Վաշինգտոնը սպասում է Իրանի` 48 ժամվա ընթացքում պատասխանին մեկ էջանոց, 14 կետանոց փոխըմբռնման հուշագրի հիմնական կետերի վերաբերյալ։ Այս փաստաթուղթը կներառի ռազմական գործողությունների դադարեցման և 30-օրյա բանակցային շրջանի մեկնարկի պահանջ։
«Հետագա բանակցությունները կարող են տեղի ունենալ կամ Պակիստանի Իսլամաբադում, կամ Շվեյցարիայի Ժնևում», - նշվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ