Լեհաստանի պաշտպանության նախարարը ԵՄ-ից դրամաշնորհներ է պահանջել զենք գնելու համար
Աշխարհ
Լեհաստանը Եվրամիությունից դրամաշնորհներ է պահանջում զենքի ձեռքբերման համար, այլ ոչ թե վարկեր։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով եվրոպական լրատվամիջոցներին։
Նրա խոսքով՝ SAFE (Security Action for Europe) ծրագիրը, որը ստեղծվել է Լեհաստանի ԵՄ նախագահության ժամանակ և վարկեր է տրամադրում զենքի ձեռքբերման համար, ներկայումս անբավարար է։
«Ապագայում դրանք պետք է լինեն Եվրամիությունից ստացված դրամաշնորհներ։ Անվտանգությունը, մասնավորապես ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանությունը, ոչ միայն սահմանակից երկրների, այլև ամբողջ Եվրամիության պատասխանատվությունն է», - բացատրել է Կոսինյակ-Կամիշը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ