Դեռահասները ծեծելով սպանել են ընկերոջը պաշտպանելու եկած տղամարդուն
Ռուսաստան
Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում 14-ից 16 տարեկան երեք դեռահասներ դաժան ծեծի են ենթարկել 31-ամյա տղամարդու, որը ավելի ուշ մահացել է ստացած վնասվածքներից։ Դեպքի մասին հայտնում է «74.ru»-ն։
Նախնական տվյալներով՝ հակամարտությունը սկսվել էր դեռահասների և զոհի ընկերոջ միջև՝ աղջկա հասցեին հնչած վիրավորական խոսքերի պատճառով։ Կողմերը պայմանավորվել էին հանդիպել՝ հարցը պարզելու համար, սակայն տղամարդու ընկերը հանդիպմանը չէր եկել և նրա փոխարեն այնտեղ էր գնացել 31-ամյա ծանոթը։
Հրապարակման համաձայն՝ դեռահասները տղամարդուն դաժանորեն ծեծել են ձեռքերով և ոտքերով։ Ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել։ Քրեական գործի շրջանակում ամենափոքր մասնակիցը տնային կալանքի տակ է, իսկ մյուս երկուսը սպասում են դատավարությանը կալանավայրում։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է