Սինգապուրում բուլինգի համար դպրոցականներին կպատժեն փայտի հարվածներով
Աշխարհ
Սինգապուրի իշխանությունները թույլատրել են ֆիզիկական պատիժ կիրառել դպրոցականների նկատմամբ՝ բուլինգի և առցանց հետապնդման դեպքերի համար։ Ինչպես հայտնում է «The Guardian»-ը, նոր կանոնների համաձայն՝ դպրոցական տղաները կարող են ենթարկվել մինչև երեք հարվածի հատուկ փայտով։
Կրթության նախարարությունում նշել են, որ այս միջոցը կիրառվելու է միայն ծայրահեղ դեպքերում։ Պատիժը նախատեսված է հիմնականում 9-12 տարեկան և ավելի բարձր դասարանների տղաների համար։ Վերջնական որոշումը կայացնելու է դպրոցի տնօրենը, իսկ պատիժը կիրականացնեն հատուկ լիազորված ուսուցիչները։ Աղջիկների նկատմամբ կշարունակեն կիրառել ավելի մեղմ կարգապահական միջոցներ՝ ներառյալ դասերից հետո պահելը կամ ժամանակավոր հեռացումը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննադատել է այս որոշումը՝ ընդգծելով, որ ֆիզիկական պատիժները կարող են բացասաբար ազդել երեխաների հոգեկան առողջության վրա։ Սակայն Սինգապուրի իշխանությունները համոզված են, որ նման մեթոդը կօգնի երեխաներին գիտակցել իրենց արարքների լրջությունը և կանխել հետագա բռնությունները դպրոցներում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ