Բրիտանացի նախկին դեսպանը դրական է գնահատել ԱՄՆ-ի և Իրանի մերձեցումը
Համաշխարհային Մամուլ
Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Նիկոլաս Հոփթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր բանակցությունների վերականգնման մասին տեղեկությունները դրական ազդակ են միջազգային հանրության համար։ Նրա մեկնաբանությունը հրապարակել է «Sky News»-ը։
Դիվանագետի խոսքով՝ Վաշինգտոնն ու Թեհրանը կարծես մոտենում են երկխոսության վերականգնման հիմքերի ձևավորմանը։ Հոփթոնը նշել է, որ համաշխարհային շուկաների արձագանքն ու մի շարք այլ գործոններ ցույց են տալիս, որ միջազգային շրջանակներում այս զարգացումները հիմնականում դրական են ընկալվում։
Նախկին դեսպանը նաև ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը հնարավորություն ունի փոխելու նախկին կոշտ քաղաքականությունը Իրանի նկատմամբ։ Սակայն նա զգուշացրել է, որ ապագա բանակցությունները լինելու են չափազանց բարդ, և կողմերը դեռ բազմաթիվ տարաձայնություններ ունեն հաղթահարելու։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ