Աղջիկը այրվածքներ է ստացել ճանապարհին եռացող ջրի խողովակի պայթյունից
Հասարակություն
Մոսկվայում 22-ամյա աղջիկը այրվածքներ է ստացել ճանապարհին տաք ջրի խողովակի վթարի հետևանքով։ Դեպքի մասին հայտնում է MK.RU-ն։
Հրապարակման համաձայն՝ աղջիկը մեքենայով անցնելիս հայտնվել է եռացող ջրով լցված հատվածում, ինչի հետևանքով ավտոմեքենան հանկարծ կանգ է առել։ Երբ նա դուրս է եկել մեքենայից, ոտքերը այրվել են տաք ջրից։
Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, իսկ դեպքի վայր ժամանած նրա ամուսինը կազմակերպել է մեքենայի տեղափոխումը ավտոսերվիս։ Մոսկվայի էներգետիկ ընկերությունը հայտարարել է, որ վթարի հետևանքները արդեն վերացվել են։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ