Մոսկվայում սպասվում է անոմալ ցուրտ եղանակ
Ռուսաստան
Սինոպտիկները զգուշացրել են, որ մայիսի 9-11-ը Մոսկվայում կրկին սպասվում է անոմալ ցուրտ եղանակ։ «Метеоновости» հարթակի գլխավոր մասնագետ Տատյանա Պոզդնյակովայի խոսքով՝ օդի ջերմաստիճանը զգալիորեն ցածր կլինի կլիմայական նորմայից։
Մասնագետը նշել է, որ մայիսի 9-ին տարածաշրջանը կհայտնվի ցիկլոնների ազդեցության միջև, ինչի հետևանքով կպահպանվի անկայուն և ամպամած եղանակ՝ կարճատև անձրևներով։ Գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 8-9 աստիճան, իսկ ցերեկը կբարձրանա միայն մինչև 13-15 աստիճան։
Սինոպտիկների կանխատեսմամբ՝ անձրևոտ և փոփոխական եղանակը կշարունակվի նաև մայիսի 10-11-ին։ Սակայն վերջին հանգստյան օրը հնարավոր է, որ ցերեկային ժամերին օդը տաքանա մինչև 18 աստիճան։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ