Կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել՝ ընկերուհու կատվին «պատանդ վերցնելու» համար
Հասարակություն
Ռուսաստանի Սարատով քաղաքում քրեական գործ է հարուցվել երկու ընկերուհիների միջև ծագած վեճից հետո, որի կենտրոնում հայտնվել է Բարոն անունով կատուն։ Դեպքի մասին հայտնում է «KP.RU»-ն։
44-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտարարելով, որ իր 49-ամյա ընկերուհին գողացել է իր ընտանի կենդանուն՝ մեյն-կուն ցեղատեսակի խառնուրդ համարվող կատվին, որի արժեքը գնահատվել է 15 հազար ռուբլի։ Կնոջ խոսքով՝ կենդանին անհետացել էր մարտի 2-ին իր տնից։
Ոստիկանությունում կասկածյալը պատմել է, որ ընկերուհու թույլտվությամբ ժամանակավորապես տարել էր կատվին, որպեսզի երեխաները խաղան նրա հետ։ Սակայն ավելի ուշ, ֆինանսական վեճի պատճառով, հրաժարվել էր վերադարձնել կենդանուն և պահանջել էր 30 հազար ռուբլի՝ տան վերանորոգման հարցում օգնության դիմաց։ Չնայած բացատրություններին՝ կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ