Առաջարկվում է վերացնել պետական ծառայության ոլորտներում պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքային շեմը՝ 65 տարեկանը
Իրավունք
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 6-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագծին՝ կից օրենսդրական փաթեթով:
Հիմնական զեկուցողի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի տեղեկացմամբ՝ օրենսդրական փաթեթով առաջարկվում է վերացնել պետական ծառայության տարբեր ոլորտներում գործող պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը:
Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է, որ հանրային, համայնքային ու քաղաքացիական ծառայողները, ինչպես նաև պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձինք կկարողանան դառնալ խնամատար ծնող՝ ստանալով համապատասխան վարձատրություն երեխայի խնամքի և դաստիարակության համար:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Լուսինե Քոչարյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ