Վենգրիան Ուկրաինային վերադարձրել է առգրավված ոսկին և արժույթը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Վենգրիան Կիևին վերադարձրել է «Օշչադբանկ»-ին պատկանող ոսկին և արտարժույթը, որոնք ավելի վաղ առգրավվել էին հունգարական հատուկ ծառայությունների կողմից։ Այս մասին նա գրել է Telegram-ում։
Զելենսկու խոսքով՝ խոսքը այն միջոցների և արժեքավոր իրերի մասին է, որոնք առգրավվել էին մարտին՝ ինկասացիայի ընթացքում։ Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան մեղադրել էր Բուդապեշտին յոթ ուկրաինացի ինկասատորների և նրանց մեքենաների «զավթման» մեջ։
Ի պատասխան՝ Հունգարիայի մաքսային և հարկային ծառայությունը հայտարարել էր, որ ուկրաինացիները կասկածվում էին փողերի լվացման մեջ։ Հետագայում Վենգրիան վերադարձրել էր ինկասատորներին և տեխնիկան, սակայն պահել էր ոսկին և արտարժույթը՝ շարունակելով դրանց ծագման հետաքննությունը։ Այժմ, ըստ Զելենսկու, այդ միջոցները վերադարձվել են Ուկրաինային։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ