Կտրատված մարմնի վրա հայտնաբերված ԴՆԹ-ն օգնել է բացահայտել սպանության կասկածյալին
Ռուսաստան
Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում ձերբակալվել է 45-ամյա տղամարդ, որը կասկածվում է 58-ամյա ծանոթի սպանության մեջ։ Դեպքի մասին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունը։
Քննության տվյալներով՝ տղամարդիկ ծանոթացել էին 2025 թվականի հոկտեմբերին։ Ավելի ուշ կասկածյալը նոր ծանոթին հրավիրել էր իր բնակարան, որտեղ նրանք ալկոհոլ էին օգտագործել։ Քննիչների վարկածով՝ վիճաբանության ընթացքում տանտերը ուժեղ հարվածել է հյուրին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։
Դրանից հետո, ըստ իրավապահների, տղամարդը փորձել է թաքցնել հանցագործության հետքերը՝ մասնատելով մարմինը և գետ նետելով այն։ Մարմնի մնացորդները հայտնաբերվել են միայն 2026 թվականի ապրիլի 30-ին։ Քննիչները հայտնել են, որ հայտնաբերված հետքերը և գենետիկական տվյալները համընկել են կասկածյալի ԴՆԹ-ի հետ, ինչը թույլ է տվել բացահայտել նրա ինքնությունը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ