Մահացել է CNN-ի հիմնադիրը
Աշխարհ
87 տարեկան հասակում մահացել է CNN հեռուստաալիքի հիմնադիր Թեդ Թերները։ Տեղեկությունը հրապարակվել է հենց CNN-ի պաշտոնական կայքում։
Հեռուստաալիքի հայտարարության մեջ Թերներին անվանել են մեդիաարդյունաբերության նորարար և բարերար, ով հեղափոխություն է իրականացրել հեռուստալրատվության ոլորտում՝ ստեղծելով աշխարհում առաջին շուրջօրյա լրատվական ալիքը։
Թեդ Թերները համարվում էր ամերիկյան մեդիայի ամենաազդեցիկ գործիչներից մեկը։ Նրա հիմնադրած CNN-ը տարիներ շարունակ դարձել էր համաշխարհային լրատվության գլխավոր աղբյուրներից մեկը և մեծ ազդեցություն ունեցել միջազգային մեդիայի զարգացման վրա։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից