Ռուսաստանը շարունակում է մնալ ծանր բեռնատար ուղղաթիռների համաշխարհային առաջատարը
Ռուսաստան
Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել ծանր ուղղաթիռների արտադրության ոլորտում։ Նրա խոսքով՝ աշխարհում չկա մեկ այլ ուղղաթիռ, որը բեռնատարողությամբ կարողանա մրցել Ми-26-ի հետ։ Այս մասին նա ասել է «РИА Новости»-ին տված հարցազրույցում։
Միաժամանակ նախարարը նշել է, որ Ми-26 ուղղաթիռներում դեռ օգտագործվում են արտասահմանյան արտադրության շարժիչներ, իսկ դրանց ռուսական փոխարինիչի ստեղծման աշխատանքները փաստացի սկսել են միայն 2026 թվականին։ Խոսքը գնում է նոր ПД-8В շարժիչի մասին, որը պետք է փոխարինի ուկրաինական Д-136-ին։
Ми-26-ը մշակվել էր դեռ խորհրդային տարիներին և շահագործման էր հանձնվել 1980 թվականին։ Ռուսաստանը երկար ժամանակ փորձում է հրաժարվել ուկրաինական շարժիչներից, սակայն ծրագրերը բազմիցս հետաձգվել են։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ