Հռոմի պապ Լևոն XIV-ը մեկ տարվա ընթացքում դարձել է համաշխարհային քաղաքականության ազդեցիկ ձայն
Համաշխարհային Մամուլ
Հռոմի պապ Լևոն XIV-ը մայիսի 8-ին նշում է կաթոլիկ եկեղեցու առաջնորդի պաշտոնում իր առաջին տարին։ Reuters-ի փոխանցմամբ՝ վերջին ամիսներին պապը դարձել է ավելի ակտիվ և կոշտ դիրքորոշում ունեցող միջազգային առաջնորդ՝ բացահայտ քննադատելով պատերազմները, բռնապետությունները և մարդու իրավունքների խախտումները։
Առաջին ամերիկացի պապը՝ նախկին կարդինալ Ռոբերտ Պրևոստը, սկզբնական շրջանում խուսափում էր սուր քաղաքական թեմաներից, սակայն հետագայում սկսել է ավելի բացահայտ արտահայտվել համաշխարհային ճգնաժամերի վերաբերյալ։ Նրա հայտարարությունները դժգոհություն են առաջացրել ԱՄՆ նախագահ Թրամփի շրջանում, հատկապես Իրանի պատերազմի և միգրացիոն քաղաքականության թեմաներով քննադատություններից հետո։
Reuters-ը նշում է, որ առաջիկա ամիսներին Լևոն XIV-ը նախատեսում է նոր միջազգային այցեր, ինչպես նաև հրապարակելու է իր առաջին մեծ ուսուցողական փաստաթուղթը, որտեղ անդրադառնալու է արհեստական բանականության, պատերազմների և համաշխարհային առաջնորդության խնդիրներին։ Վատիկանում պապին արդեն անվանում են «խաղաղության և մարդկային արժանապատվության գլխավոր ձայն»։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ