Երեխայի սպանության գործով դատապարտված դայակը կմնա հոգեբուժարանում
Ռուսաստան
Ռուսաստանի դատարանը որոշում է կայացրել Ուզբեկստանի քաղաքացի Գյուլչեխրա Բոբոկուլովայի հետագա գտնվելու վերաբերյալ, որը 2016 թվականին սպանել էր իր խնամքի տակ գտնվող 4-ամյա աղջկան։ Այս մասին հայտնում է «МК»-ն։
Դատարանի որոշմամբ՝ անմեղսունակ ճանաչված կինը կշարունակի մնալ Կազանի մասնագիտացված հոգեբուժական հիվանդանոցում՝ խիստ վերահսկողության պայմաններում։ Հրապարակման համաձայն՝ Ռուսաստանը չի պատրաստվում նրան արտահանձնել Ուզբեկստան՝ մտավախություն ունենալով, որ այնտեղ նա կարող է ազատ արձակվել բուժումից հետո։
Բոբոկուլովան ձերբակալվել էր 2016 թվականի փետրվարին Մոսկվայում։ Քննության տվյալներով՝ նա աշխատում էր որպես դայակ և օգտվելով ծնողների բացակայությունից՝ սպանել էր երեխային, ապա հրդեհել բնակարանը։ Գործը լայն արձագանք էր ստացել Ռուսաստանում և միջազգային մամուլում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ