ՌԴ. Գեորգիևյան ժապավենի «անարգման» համար կարող է սպառնալ քրեական պատասխանատվություն
Ռուսաստան
Ռուս իրավաբան Անդրեյ Ալյոշկինը հայտարարել է, որ Գեորգիևյան ժապավենը պետք է կրել հարգանքով, հակառակ դեպքում հնարավոր է նույնիսկ քրեական պատասխանատվություն։ Նրա մեկնաբանությունը հրապարակել է aif.ru-ն։
Փաստաբանի խոսքով՝ ժապավենը խորհուրդ է տրվում ամրացնել կրծքի հատվածում, ուսին կամ օձիքին։ Միաժամանակ նա զգուշացրել է, որ այն չպետք է կրել կոշիկների, գլխարկների, պայուսակների վրա կամ մեքենայի արտաքին հատվածներում այնպես, որ դա կարող է ընկալվել որպես անհարգալից վերաբերմունք։
Ալյոշկինը նշել է, որ պարզապես անզգույշ վերաբերմունքի համար տուգանք նախատեսված չէ, սակայն խորհրդանիշի դիտավորյալ պղծումը կարող է հանգեցնել խիստ պատժի՝ մինչև ազատազրկում։ Ավելի վաղ Մոսկվայում դատապարտվել էր սթրիմեր, որը տեսանյութի ընթացքում թքել էր Գեորգիևյան ժապավենի վրա։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ