Իտալական առողջարանային քաղաքում սիրամարգերի հարյուրավոր երամներ քաոս են առաջացրել
Աշխարհ
Իտալիայի Ադրիատիկ ծովի ափին գտնվող Պունտա Մարինե առողջարանային քաղաքում բնակիչները բողոքում են սիրամարգերի զանգվածային հայտնությունից։ Ինչպես գրում է «Wired Italia»-ն, հարյուրավոր թռչուններ աղմկում են, վնասում մեքենաները և նույնիսկ կարող են վտանգավոր իրավիճակներ ստեղծել ճանապարհներին։
Տեղացիների խոսքով՝ քաղաքում իրական քաոս է սկսվել, սակայն կենսաբան Մարկո Ֆերարին կարծում է, որ իրավիճակը չափազանցված է։ Նրա խոսքով՝ սիրամարգերը հատկապես ակտիվ են զուգավորման շրջանում և կարող են ագրեսիվ դառնալ, եթե մարդկանց կողմից անհանգստացվեն։
Փորձագետը նշել է նաև, որ հիմնական խնդիրներից մեկը թռչունների արտաթորանքն է, որը կարող է վնասել մեքենաներն ու անհարմարություններ ստեղծել բակերում և այգիներում։ Այնուամենայնիվ, կենսաբանը վստահ է, որ իրավիճակը վերահսկելի է և կապված է տարվա այս շրջանին բնորոշ բնական ակտիվության հետ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ