Rivian-ը պատրաստում է նոր, ավելի մատչելի էլեկտրամեքենաների տարբերակներ
Աշխարհ
Ամերիկյան Rivian ընկերությունը մշակում է R2 էլեկտրամեքենաների նոր տարբերակներ, որոնք դեռ պաշտոնապես չեն ներկայացվել։ Այս մասին Reuters-ին հայտնել է ընկերության ղեկավար RJ Scaringe-ը։
Rivian-ը, որը հայտնի է իր թանկարժեք R1 շարքի SUV-ներով և փիքափներով, վերջերս սկսել է ավելի փոքր և մատչելի R2 մոդելի զանգվածային արտադրությունը։ Առաջին մատակարարումները նախատեսվում են արդեն հունիսից։ Ընկերությունը նաև ակնարկում է, որ ապագայում կարող են հայտնվել R2X և այլ տարբերակներ։
Նոր R2 մոդելի մեկնարկային գինը կկազմի մոտ 58 հազար դոլար, իսկ ավելի մատչելի՝ 45 հազար դոլարանոց տարբերակը շուկա կմտնի 2027 թվականին։ Reuters-ի տվյալներով՝ հենց այս մոդելներն են համարվում Rivian-ի գլխավոր հնարավորությունը՝ զանգվածային շուկայում դիրքերն ամրապնդելու համար։ Ընկերությունը նաև ծրագրում է Uber-ի հետ համագործակցությամբ 2028-ից գործարկել 10 հազար ինքնավար R2 ռոբոտաքսի։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ