ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը
Հայաստան
ԿԸՀ-ից հայտնում են, որ հանձնաժողովը մայիսի 6-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը։
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո՝ դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունը: Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:
Պատգամավորի թեկնածուի կողմից ինքնաբացարկի մասին դիմում ներկայացվելու դեպքում թեկնածուն հանվում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակից։
ԿԸՀ-ն ստացել էր «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Աննա Վալերիի Իսահակյանի և Սևակ Արամի Մարտիրոսյանի ինքնաբացարկի դիմումները։
Վերջիններս ներկա են եղել ԿԸՀ արտահերթ նիստին և վերահաստատել իրենց դիմումները։ Նշված թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ