Զելենսկին ցանկանում է Եվրոպային նստեցնել Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ
Աշխարհ
Եվրոպան պետք է ներկայացված լինի Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ, և պետք է մշակվի հակամարտությունների կարգավորման վերաբերյալ ընդհանուր եվրոպական դիրքորոշում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման ժամանակ։ Նրա ելույթի տեսանյութը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի YouTube ալիքում։
«Մենք պետք է կենտրոնանանք այն բանի վրա, թե ինչ կանենք, եթե Ռուսաստանը չդադարեցնի այս պատերազմը։ Մենք պետք է պահպանենք ճնշումը, և մեզ խաղաղություն է պետք՝ իհարկե, դա առաջին հերթին։ Մենք պետք է գտնենք գործող դիվանագիտական ձևաչափ։ Եվ Եվրոպան պետք է լինի ցանկացած բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru