Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի` եռակողմ բանակցությունների պատրաստակամության մասին
Աշխարհ
Կիևը պատրաստ է եռակողմ բանակցություններ անցկացնել Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գրել է իր Telegram ալիքում։
Զելենսկին հայտնել է, որ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ նա Լեհաստանի առաջնորդին տեղեկացրել է խաղաղության բանակցությունների ընթացքի մասին։
«Մեզ անհրաժեշտ է երկարաժամկետ հրադադար, հուսալի անվտանգություն և երկարատև խաղաղություն։ Եվ մենք պատրաստ ենք եռակողմ բանակցությունների հաջորդ փուլին», - նշել է նա։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից