Իրանն արձագանքել է Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի հետ համատեղ ականազերծման աշխատանքների մասին հաղորդագրություններիը
Աշխարհ
Իրանը չի քննարկել Հորմուզի նեղուցում համատեղ ականազերծման հնարավորությունը Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային, հաղորդում է իրանական պետական IRIB հեռուստաալիքը։
Լրագրողը խնդրել է Բաղայիին մեկնաբանել արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի վերջերս տարածած հաղորդագրությունը, որ Թեհրանն ու Վաշինգտոնը պլանավորում են համատեղ ականազերծման գործողություն անցկացնել Հորմուզի նեղուցում։
Դիվանագետը բացատրել է, որ ամերիկացիներին ուղարկված իրանական առաջարկներում նման կետ չկա։ «Հակառակ պնդումները որոշ լրատվամիջոցների երևակայության արդյունք են», -եզրափակել է Բաղային։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն