Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից․ Զախարովա
Աշխարհ
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության նախազգուշացումը տրվել է հատկապես Զելենսկու հայտարարություններին ի պատասխան։
Արտաքին գործերի նախարարությունը ընդգծում է Կիևի դեմ Ռուսաստանի զինված ուժերի կողմից պատասխան հարվածի անխուսափելիությունը, եթե ռեժիմի ահաբեկչական ծրագրերը իրականանան։
Զախարովան նշել է, որ եթե Կիևը Հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակ իրականացնի իր հանցավոր ծրագրերը, ապա ՌԴ-ն կհարվածի Կիևին։
Հիշեցնենք՝ Ուկրաինան հայտնել էր, որ մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը մայիսի 9-ի շքերթի համար։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ