Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ին Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում Երևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն է Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Կիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո Զելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համար 

«Հրապարակ». Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել

Հայկական Մամուլ

Հրապարակ օրաթերթը գրում է.

Երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանն անսպասելի եւ դրամատիկ ընթացք ստացավ, այն տեւեց բառացիորեն մի քանի րոպե եւ կարող էր դառնալ ՔՊ-ի, Փաշինյանի ու ՔՊ-ական իշխանության փառաբանման ցերեկույթ, եթե վերջինս հավես ունենար ու ընթացք տար քանիցս բեմականացված սցենարին։

Ընդդիմադիրները, վերջին մի քանի նիստերի պես, բոյկոտել էին հարցուպատասխանը, նրանք, մեր տեղեկություններով, չեն պատրաստվում մինչեւ հունիսի 7-ի ընտրությունները ներկայանալ այս ձեւաչափով ԱԺ նիստերին, որպեսզի հնարավորություն չտան «կռուտիտի» ու դեմագոգիայի մեծ վարպետ Նիկոլ Փաշինյանին ինքնադրսեւորվել ԱԺ ամբիոնից եւ անվճար փիառի առիթ ստեղծել, ուստի ՔՊ-ն կրկին մեն մենակ է մնացել։

Կարող էին, իհարկե, նախապես գրված հարցեր տալ, իրար դիֆերամբներ ձոնել, ստախոսությամբ զբաղվել, որոնց հակադարձող չէր լինի, սակայն պարզվեց, որ մեկ դերասանի թատրոնից այստեղ էլ են հոգնել։ Նիստը սկսվելուն պես հայտարարվեց պատգամավորների գրանցում, սակայն կառավարությանը հարց տալու համար գրանցվեց ընդամենը երեք ՔՊ-ական պատգամավոր, ընդ որում՝ նրանցից երկուսը նախապես հայտարարեցին, որ հանում են իրենց հարցը, մնաց միայն Հռիփսիմե Գրիգորյանը, որի ամուսինն ԱԳՆ գլխավոր քարտուղարն է, ինքն էլ՝ Արարատ Միրզոյանի անթաքույց եւ մոլի ֆանատը։

Բայց պարզվեց՝ տիկինն էլ հարց չուներ, ընդամենը գրանցվել էր Փաշինյանին եւ իրենց՝ բոլորին, շնորհակալություն հայտնելու ու իբրեւ թե փոխանցելու հատկապես գյումրեցիների շնորհակալությունները՝ Փաշինյանի ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի այցելության եւ համերգի առիթով։

Հռիփսիմե Գրիգորյանը հիշատակեց Հայաստանում անցած օրերին անցկացված ԵՄ քաղաքական համայնքի գագաթնաժողովը եւ Գյումրու միջոցառումը: Նա սրտաճմլիկ, հուզված ձայնով` ասմունքի երեկոյի մասնակցի առոգանությամբ արտասանեց. «Շնորհավորում եմ մեզ՝ բոլորիս, Հայաստանում իսկապես մեծամասշտաբ, աննախադեպ էս միջոցառումների հաջող ու գեղեցկագույնս կազմակերպման առթիվ։

Մարդիկ մեզ ասում էին, որ իրենք խնդրում էին մեզ փոխանցել մեր բոլոր պաշտոնյաներին, պարոն վարչապետ, Ձեզ, մեր բոլոր, բոլոր գործընկերներին, իրենց հպարտությունը դժվար է բառերով փոխանցել, ուղղակի պետք է տեսնել էդ մարդկանց դեմքերը, զգալ իրենց տրամադրությունը, զգալ էն երջանկությունը, ուրախությունը, որ երեկ տիրում էր Գյումրիում, ոչ մի բան, ոչ մի եղանակային պայմաններ, ոչինչ չէր կարող դա փոխել։ Ես, իմ գործընկերներն ուղղակի զգացել ենք, որ զգացողությունները երկար կմնան մեզ հետ։ Ես վստահ եմ, որ ով որ երեկ էնտեղ է եղել ու անգամ թեկուզ էկրաններով հետեւել է, ունի զգացողություններ։ Մի խոսքով, շնորհավորում եմ բոլորիս ու շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով որ էստեղ ունի իր ներդրումը։ Շնորհակալ եմ»։

Լալահառաչ ձայնով, մի շնչով արտաբերեց ՔՊ-ական տիկինը, Ալեն Սիմոնյանն էլ փորձեց մանկապատանեկան հանդեսի մթնոլորտը ցրել եւ հետաքրքրվեց` իսկ հարց ունի՞ պատգամավորը, բայց ստացավ բացասական պատասխան եւ հայտարարեց նիստի ավարտի մասին։

Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն է խորհրդարան գալուց առաջ ՔՊ խմբակցության ղեկավարներին հրահանգել, որ հարցեր չտան: Թե ինչու, մեզ մանրամասներ չհայտնեցին, սակայն մեր աղբյուրներն իրենց վարկածները ներկայացրին, որ նախ` վարչապետը հոգնած է, մի քանի օր անքուն գիշերներ է անցկացրել եվրոպացի հյուրերի հետ, ուստի հավես չուներ մի երկու ժամ էլ անիմաստ ջուր ծեծել։ Դրանից բացի, ըստ մեր աղբյուրի, արդեն անգամ իրենց հետաքրքիր չէ մեկ դերասանով, առանց ընդդիմության բեմականացված հարցուպատասխանը:

Իսկ երեկվա հարցուպատասխանի ժամանակ, անկասկած, ստիպված էին լինելու շարունակել հակառուսական շքերթը, որն իրականացրին Հայաստան ժամանած եվրոպացիները` Հայաստանը դարձնելով Եվրոպա-Ռուսաստան հակամարտության թատերաբեմ: Եվ քանի որ Ռուսաստանից շատ սուր են այս գագաթնաժողովի եւ հատկապես Զելենսկու ելույթի արձագանքները, ուստի համարել են, որ դոզան կարող է շատ լինել, եւ Ռուսաստանը կարող է դա այլեւս չհանդուրժել, այդ պատճառով էլ Փաշինյանը որոշել է առժամանակ չխոսել, թողնել, որ իրավիճակը հանդարտվի։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. Զաքարյան
Ամենադիտված