Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 2712 մարդ
Աշխարհ
Չորեքշաբթի օրը Իսրայելի ռազմաօդային ուժերը ինտենսիվ հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին և Արևմտյան Բեքաա շրջանին, որի հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 13 և վիրավորվել 42 մարդ, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի, վիրավորվել է 8353 մարդ», - ասվում է առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ։
Առողջապահության նախարարությունը նշել է, որ փրկարարները շարունակում են մաքրել ավերակները որոշ տարածքներում, և զոհերի, վիրավորների թիվը կարող է աճել։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ