PNA. Մայիսի 5-ին Հորմուզի նեղուցում անօդաչու թռչող սարքը հարվածել է կոնտեյներատորային նավի
Աշխարհ
Հորմուզի նեղուցում անօդաչու թռչող սարքը հարվածել է «Սան Անտոնիո» կոնտեյներային նավին, որի հետևանքով վիրավորվել են անձնակազմի յոթ ֆիլիպինցի անդամներ, հաղորդում է PNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով միգրանտ աշխատողների հարցերով նախարար Հանս Լեո Կակդակին։
Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել մայիսի 5-ին։ Անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով չորս ֆիլիպինցի թեթև վնասվածքներ են ստացել, իսկ երեքը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Ռոյթերսի տվյալներով՝ հարվածը հասցվել է աշխարհի երրորդ խոշորագույն նավագնացական ընկերությանը՝ ֆրանսիական CMA CGM ընկերությանը պատկանող նավին։
Գործակալության անվտանգության աղբյուրի խոսքով՝ կոնտեյներային նավը գիշերը Օմանի մոտակայքում նավագնացության մի հատվածով տարանցիկ անցնելու փորձի ժամանակ խոցվել է իրանական հրթիռով։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ