«Շառլ դը Գոլ» ավիակիրը ժամանել է Կարմիր ծով
Աշխարհ
Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը ժամանել է Կարմիր ծով։ Այս մասին BFMTV-ի եթերում հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության նախարար-պատվիրակ Ալիս Ռուֆուսը։
«Ավիակիրը ներկայումս անցնում է Սուեզի ջրանցքով և գտնվում է Կարմիր ծովում։ Սա նախնական տեղակայում է», - ասել է նախարարը։
Նա նշել է, որ նավը նախկինում գտնվել է Միջերկրական ծովի արևելքում՝ Պարսից ծոցում Ֆրանսիայի դաշնակիցներին աջակցելու առաքելության շրջանակներում։
Ռուֆուսի խոսքով՝ տեղակայումը «հզոր ազդանշան է այն մասին, որ Ֆրանսիան պատրաստ է գործել Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկություն ապահովելու համար»։ «Մենք պատրաստ ենք ստանձնել դրա պատասխանատվությունը՝ առանց հակամարտության կողմ դառնալու», - նշել է նախարարը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ