Խոշոր պայթյուններ Խարկովում․ հարվածներ են հասցվել քաղաքի կենտրոնին
Ռուսաստան
Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Խարկովի կենտրոնական հատվածներին։ Այս մասին հայտնել է ռուսական «Иди и смотри» Telegram ալիքը՝ հղում անելով տեղի բնակիչների փոխանցած տեղեկություններին։ Նշվում է, որ քաղաքում գրանցվել են մի շարք հզոր պայթյուններ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարվածների ձայները լսվել են ոչ միայն քաղաքի կենտրոնում, այլև Խարկովի Նովոբավարական շրջանում։ Տեղի բնակիչները խոսում են մի քանի «ուժեղ прилет»-ների մասին, որոնք զգացվել են քաղաքի տարբեր հատվածներում։
Ավելի վաղ «Военкоры русской весны» Telegram ալիքը հայտնել էր, որ Խարկովի մերձակայքում գտնվող Մալայա Դանիլովկա բնակավայրում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի խոշոր զինամթերքի պահեստը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ