Օդաչուի ինքնազգացողությունը վատացել է թռիչքի ժամանակ․ SWISS-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
Աշխարհ
Շվեյցարական SWISS ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ղազախստանի Ալմաթի քաղաքում այն բանից հետո, երբ թռիչքի ընթացքում օդաչուներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 6-ին՝ Սեուլից դեպի Ցյուրիխ իրականացվող չվերթի ժամանակ։
Aviation Today-ի փոխանցմամբ՝ Airbus A350 ինքնաթիռում գտնվել է 227 ուղևոր և անձնակազմի 14 անդամ։ Թռիչքի ընթացքում, երբ օդանավը գտնվել է Ղազախստանի օդային տարածքում, երկրորդ օդաչուն վատ է զգացել իրեն, ինչից հետո որոշում է կայացվել անհապաղ վայրէջք կատարել Ալմաթիում։ Մինչ վայրէջքը երեք բժիշկ օգնություն են ցուցաբերել օդաչուին, իսկ օդանավակայանում նրան սպասել են շտապօգնության խմբերը, որոնք տեղափոխել են հիվանդանոց։
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ օդաչուի մոտ հնարավոր է եղել որովայնային հիվանդություն, սակայն SWISS ավիաընկերությունը պաշտոնապես չի հաստատել այդ տվյալը։ Արտակարգ վայրէջքից հետո ուղևորներն ու անձնակազմը գիշերել են Ալմաթիի հյուրանոցներում։ Ավիաընկերությունը հայտարարել է, որ իր աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը շարունակում են մնալ գլխավոր առաջնահերթությունը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ