Թրամփի կոշտ հայտարարությունները Իրանի հասցեին անհանգստացրել են ԱՄՆ դաշնակիցներին
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սուր և վիրավորական հռետորաբանությունը Իրանի ղեկավարության նկատմամբ լուրջ անհանգստություն է առաջացրել ինչպես ամերիկացի պաշտոնյաների, այնպես էլ Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի դաշնակիցների շրջանում։ Այս մասին հայտնում է ամերիկյան Politico պարբերականը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ արաբ և ամերիկացի մի շարք պաշտոնյաներ մտավախություն ունեն, որ Թրամփի հրապարակային վիրավորական հայտարարությունները կարող են խոչընդոտել Իրանի հետ հնարավոր քաղաքական համաձայնության հասնելուն և բարդացնել պատերազմի դադարեցման գործընթացը։ Նրանց կարծիքով՝ Վաշինգտոնը պետք է թույլ տա Թեհրանին «պահպանել դեմքը» նույնիսկ որոշ զիջումների պարագայում, հակառակ դեպքում բանակցային մթնոլորտը կարող է ավելի սրվել։
Politico-ն նշում է, որ ԱՄՆ նախագահի վարքագիծը հատկապես անհանգստացնում է տարածաշրջանային գործընկերներին, որոնք վախենում են նոր լայնամասշտաբ լարվածությունից Մերձավոր Արևելքում։ Միևնույն ժամանակ ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը հույս ունի մեկ շաբաթվա ընթացքում վերջնական համաձայնության հասնել Իրանի հետ պատերազմի ավարտի հարցում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ