Առաջարկել են սահմանափակումներ սահմանել նորածին երեխաների մասնակցությամբ ֆոտոշարքերի կազմակերպման համար
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայում առաջարկել են սահմանափակումներ սահմանել նորածին երեխաների մասնակցությամբ ֆոտոշարքերի կազմակերպման համար։ Համապատասխան նախաձեռնությամբ հանդես է եկել Պետդումայի ընտանիքի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, «Մայրերի խորհրդի» ղեկավար Տատյանա Բուցկայան։
РИА Новости-ի փոխանցմամբ՝ պատգամավորը հայտարարել է, որ մինչև մեկ ամսական երեխաների ֆոտոշարքերը պետք է իրականացվեն միայն սերտիֆիկացված մասնագետների կողմից։ Նրա խոսքով՝ թեև գործող ГОСТ ստանդարտները կրում են խորհրդատվական բնույթ, սակայն նման զգայուն ոլորտում անհրաժեշտ է խիստ պահպանել անվտանգության բոլոր պահանջները։
Բուցկայան ընդգծել է, որ նկարահանումների ընթացքում նորածինների դիրքերը պետք է լինեն բնական, իսկ երեխայի մարմնի հետ շփվող բոլոր պարագաները՝ անհատական կամ մեկանգամյա շերտով։ Նա նաև նշել է, որ լուսային ֆլեշերի օգտագործումը չպետք է խախտի սանիտարական նորմերը։ Ավելի վաղ պատգամավորը նաև առաջարկել էր մեծահասակների համար նախատեսված կայքեր մուտք գործելու սահմանափակումներ սահմանել՝ այն կապելով երեխաների առկայության հետ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ