Մոսկվայի ուղղությամբ արձակված անօդաչուների թիվը անցել է 30-ը
Ռուսաստան
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են մայրաքաղաքի ուղղությամբ շարժվող արդեն 31 անօդաչու թռչող սարք։ Նրա խոսքով՝ տվյալները ներկայացվել են մայիսի 7-ի ժամը 11:27-ի դրությամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գիշերը ժամը 03:00-ից սկսած խոցվել էր 24 դրոն, սակայն վերջին մեկ ժամվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են ևս յոթ անօդաչու սարք, որոնք շարժվում էին դեպի Մոսկվա։ Սոբյանինը նշել է, որ արտակարգ ծառայությունների մասնագետները շարունակում են աշխատել ընկած բեկորների վայրերում։
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը Ուկրաինան Ռուսաստանի ուղղությամբ արձակել է ընդհանուր առմամբ 347 անօդաչու սարք, ինչը ներկայացվում է որպես ամենազանգվածային հարձակումը մինչ այժմ։ Հարվածները տեղի են ունեցել այն ֆոնին, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր «լռության ռեժիմ»՝ նվիրված Հաղթանակի օրվան։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ