«Վագների» նախկին մարտիկները հայտարարել են, որ Պրիգոժինը «կենդանի է»
Ռուսաստան
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության նախկին մարտիկները հավաքվել են Սանկտ Պետերբուրգում և հայտարարել, որ կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը «կենդանի է»։ Այս մասին հայտնում է ռուսական «Царьград» պարբերականը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ հանդիպումը նվիրված է եղել «Վագների» ստեղծման 12-ամյակին։ Նախկին վագներականները այցելել են Պրիգոժինի գերեզման և նշել, որ թե՛ ինքը, թե՛ նրա գործը շարունակում են «ապրել»։ Հանդիպմանը մասնակցել են մի քանի տասնյակ նախկին մարտիկներ։
Ավելի վաղ Դոնբասի նախկին «ժողովրդական նահանգապետ» Պավել Գուբարևը ևս անդրադարձել էր Պրիգոժինի ճակատագրին՝ օգտագործելով «մահ չկա» արտահայտությունը։ Հիշեցնենք, որ Եվգենի Պրիգոժինը պաշտոնապես մահացած է ճանաչվել 2023 թվականին տեղի ունեցած ավիավթարից հետո։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ