ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թրամփը աջակցել է Մայիսի 9-ի հրադադարի նախաձեռնությանը
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցել է Ռուսաստանի առաջարկած մայիսի 9-ի հրադադարի նախաձեռնությանը։ Նրա խոսքով՝ այդ հարցը քննարկվել է ապրիլի 29-ին Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում։
Զախարովան նշել է, որ հրադադարի առաջարկը «նյարդային և հիստերիկ արձագանք» է առաջացրել Կիևում։ Ռուս դիվանագետի պնդմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախ փորձել է նվազեցնել նախաձեռնության նշանակությունը, իսկ հետո ակնարկել է Կարմիր հրապարակում անցկացվող շքերթի դեմ հնարավոր դրոնային հարվածների մասին։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ նման հայտարարությունները կապված են Երևանում անցկացված վերջին գագաթնաժողովում ձևավորված «ռուսատյաց մթնոլորտի» հետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զելենսկին դեռ վերջնական որոշում չի կայացրել Ռուսաստանի առաջարկած մայիսի 9-ի հրադադարի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ