Միգրենի դեմ հայտնի դեղերը անսպասելիորեն կապել են տեսողության կորստի ռիսկի նվազման հետ
Հասարակություն
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ միգրենի կանխարգելման համար կիրառվող որոշ ժամանակակից դեղամիջոցներ կարող են նվազեցնել գլաուկոմայի զարգացման հավանականությունը։ Գլաուկոման համարվում է տեսողության անդառնալի կորստի հիմնական պատճառներից մեկը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Academy of Neurology-ի կողմից և ներկայացվել են Neurology գիտական ամսագրում։
Գիտնականները ուսումնասիրել են միգրեն ունեցող ավելի քան 73 հազար հիվանդների տվյալներ։ Նրանք համեմատել են CGRP ինհիբիտորների խմբի ժամանակակից դեղեր օգտագործող մարդկանց՝ էրենումաբ, ֆրեմանեզումաբ, գալկանեզումաբ և այլ միջոցներ ընդունողների հետ, ովքեր բուժվել են ավելի հին պրեպարատներով։ Արդյունքում պարզվել է, որ առաջին խմբում գլաուկոման զարգացել է հիվանդների ընդամենը 0,42 տոկոսի մոտ, մինչդեռ երկրորդ խմբում ցուցանիշը կազմել է 0,61 տոկոս։
Հետազոտողները նշել են, որ նույնիսկ տարիքային տարբերությունները, հիպերտոնիան և միգրենի հաճախականությունը հաշվի առնելուց հետո, CGRP դեղամիջոցների օգտագործումը կապված է եղել գլաուկոմայի զարգացման ռիսկի մոտ 25 տոկոս նվազման հետ։ Գիտնականների կարծիքով՝ այս դեղերը կարող են դրական ազդեցություն ունենալ անոթների վիճակի վրա և նվազեցնել նյարդային համակարգի բորբոքային գործընթացները։ Սակայն հեղինակները շեշտել են, որ առայժմ խոսքը միայն վիճակագրական կապի մասին է, ոչ թե դեղերի ուղղակի պաշտպանիչ ազդեցության։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ