Աթենքում պետք է մզկիթ կառուցվի. Էրդողան
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ Աթենքի կառավարությունը հավանություն է տվել իր տարածքում մզկիթի կառուցման նախագծին. տեղեկացնում է BBC-ն:
Այս հարցի շուրջ շատ էին տարաձայնություններն ու հակասությունները: Հունական կառավարությունը սուր քննադատության ենթարկվեց իր բնակիչների հանդեպ անտարբերություն ցուցաբերելու համար, քանի որ Հունաստանում բնակվող մուսուլմանները վաղուց էին հանդես գալիս մզկիթ կառուցելու պահանջով. գրում է Today’s Zaman-ը:
Հունաստանի մայրաքաղաք Աթենքն այսօր Եվրոպայի միակ մայրաքաղաքն է, որ մզկիթ չունի, չնայած որ այնտեղ ապրում է ավելի քան 700 հազար մուսուլման:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը Քաթար կատարած իր այցելության ժամանակ հայտարարել է Աթենքում կառուցվող մզկիթի շինարարական աշխատանքները ֆինանսավորելու մտադրության մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)