Ռուսաստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Ավստրիային
Ռուսաստան
Ռուսաստանը հայտարարել է, որ խիստ և «ցավոտ» պատասխան կտա Ավստրիայի որոշմանը՝ երեք ռուս դիվանագետների persona non grata հայտարարելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան անպայման պատասխան քայլեր կձեռնարկի պաշտոնական Վիեննայի դեմ։ Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի արձագանքը լինելու է կոշտ և զգալի հետևանքներ կունենա Ավստրիայի համար։
Ավելի վաղ Ավստրիայի իշխանությունները որոշել էին արտաքսել երեք ռուս դիվանագետների՝ Վիեննայում Ռուսաստանի դեսպանատան տանիքին տեղադրված մեծ թվով ալեհավաքների պատճառով։ Ավստրիայի արտգործնախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերի խոսքով՝ այդ սարքավորումները կարող էին օգտագործվել լրտեսական գործունեության նպատակներով, ինչից հետո դիվանագետներին հայտարարել են անցանկալի անձինք։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ