Սոչիում պայթյունների ձայներ են լսվել․ քաղաքում անօդաչու սարքերի հարձակման վտանգ է հայտարարվել
Ռուսաստան
Ռուսաստանի առողջարանային Սոչի քաղաքում գիշերվա ընթացքում մի քանի պայթյուն է որոտացել։ Տեղի բնակիչների փոխանցմամբ՝ քաղաքի երկնքում լսվել են հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի ձայներ, իսկ իշխանությունները հայտարարել են անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգի մասին։
Baza Telegram ալիքի տվյալներով՝ Սոչիում միացվել են օդային տագնապի ազդանշանները, իսկ քաղաքի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը՝ «Ковер» հատուկ ռեժիմի շրջանակում։ Ականատեսները պնդում են, որ հակաօդային պաշտպանության միջոցները շարունակել են աշխատել ամբողջ գիշերվա ընթացքում։
Ռուսական աղբյուրները նշում են, որ սա արդեն չորրորդ ալիքի հարձակումն է Սոչիի ուղղությամբ։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 7-ի գիշերը երկրի 21 շրջանների երկնքում խոցվել է ավելի քան 300 ուկրաինական անօդաչու սարք։ Հարվածները տեղի են ունեցել այն ֆոնին, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր մայիսի 8-9-ի «լռության ռեժիմի» մասին։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ