ԱՄՆ-ը, Ճապոնիան և Ֆիլիպինները համատեղ զորավարժությունների ընթացքում խորտակել են ռազմական նավ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի, Ֆիլիպինների և Ճապոնիայի ռազմածովային ուժերը Balikatan 2026 զորավարժությունների շրջանակում Լուսոնի նեղուցում խորտակել են շահագործումից դուրս բերված ֆիլիպինյան ռազմական նավ։ Այս մասին հայտնում է ռազմական թեմաներով մասնագիտացած TWZ պարբերականը։
Խորտակված նավը եղել է Ֆիլիպինների ռազմածովային ուժերի Rizal տիպի ֆրեգատը, որը ծառայությունից հանվել էր դեռ 2021 թվականին։ Նավի ոչնչացումը իրականացվել է համակցված հարվածների միջոցով։ Սկզբում կիրառվել է ամերիկյան HIMARS համակարգից արձակված հետախուզական GMLRS հրթիռ, որից հետո գործի են դրվել NMESIS և ֆիլիպինյան C-Star հակածովային հրթիռային համակարգերը։ Ավելի ուշ հարված է հասցվել նաև ճապոնական Type 88 հրթիռով։
TWZ-ի տվյալներով՝ վերջնական փուլում, երբ նավն արդեն խորտակվում էր, ամերիկյան HIMARS համակարգը նույն կոորդինատներին հասցրել է ևս մեկ հարված։ Զորավարժություններին մասնակցել են նաև Կանադայի թագավորական ռազմածովային ուժերը, սակայն նրանց կողմից կրակային գործողություններ չեն արձանագրվել։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ