Աղջիկը 24 ժամում քրոջ համար ավարտական զգեստ է կարել ու պայթեցրել TikTok-ը
Հասարակություն
ԱՄՆ-ից բլոգեր և ինքնուս դիզայներ Ջադա Քեյը սոցիալական ցանցերում մեծ ուշադրության է արժանացել այն բանից հետո, երբ ընդամենը մեկ օրում քրոջ համար ավարտական երեկոյի զգեստ է կարել։ Նրա հրապարակած տեսանյութը TikTok-ում հավաքել է միլիոնավոր դիտումներ։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ջադան նախ գնում սև ուլունքազարդ կտոր, այնուհետև ձևում և ամրացնում մանեկենի վրա։ Հետագայում նա զգեստը հարմարեցրել է քրոջ կազմվածքին՝ փորձի ժամանակ լրացնելով վերջին դետալները։ Արդյունքում ստացվել է կորսետային վերնամասով և լայնացող երկար փեշով էլեգանտ զգեստ։ Տեսանյութին կից բլոգերը գրել է. «Քրոջս ավարտական զգեստը կարեցի 24 ժամում»։
Հրապարակումը TikTok-ում արդեն հավաքել է ավելի քան 1,6 միլիոն դիտում։ Օգտատերերը հիացական մեկնաբանություններ են թողել՝ գովաբանելով աղջկա տաղանդը։ Շատերը նշել են, որ զգեստը պրոֆեսիոնալ դիզայների աշխատանք է հիշեցնում և առաջարկել են նրան սեփական բրենդ կամ խանութ բացել։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ