NASA-ն մայիսի 12-ին դեպի ՄՏԿ կուղարկի հերթական Dragon տիեզերանավը
Աշխարհ
NASA հայտարարել է, որ մայիսի 12-ին նախատեսվում է դեպի Միջազգային տիեզերական կայան ուղարկել հերթական Dragon բեռնատար տիեզերանավը։ Թռիչքը կիրականացվի Commercial Resupply Services 34 (CRS-34) առաքելության շրջանակում։
Եթե մեկնարկը կայանա նախատեսված ժամկետում, ապա Dragon-ը մայիսի 14-ին կմիանա ՄՏԿ-ի ամերիկյան հատվածի Harmony մոդուլին։ Տիեզերանավը կայան կհասցնի մոտ երեք տոննա բեռ, ներառյալ գիտական սարքավորումներ և անհրաժեշտ պաշարներ անձնակազմի համար։
Սպասվում է, որ Dragon-ը Միջազգային տիեզերական կայանի կազմում կմնա մինչև հուլիսի կեսերը, որից հետո կվերադառնա Երկիր։ Ավելի վաղ NASA-ն հայտնել էր նաև, որ Crew Dragon տիեզերանավով ռուս տիեզերագնաց Սերգեյ Տետերյատնիկովի թռիչքը դեպի ՄՏԿ նախատեսվում է ոչ շուտ, քան սեպտեմբերի կեսերին։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ