Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը
Հայաստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ չի մասնակցելու Մոսկվայում կայանալիք մայիսի 9-ի ռազմական շքերթին՝ կապված երկրում սկսվող խորհրդարանական ընտրությունների նախընտրական գործընթացի հետ։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ընթացքում։
Փաշինյանի խոսքով՝ դեռ ապրիլի 1-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ ինքը այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Վարչապետը նշել է, որ Հայաստանում սկսվում է նախընտրական քարոզարշավը, ինչի պատճառով ինքը չի կարողանա մասնակցել մայիսի 9-ին նախատեսված միջոցառումներին, գրում է Լենտա.ռու-ն։
Հայաստանի կառավարության ղեկավարի հայտարարությունը հրապարակվել է Armenpress-ի ուղիղ հեռարձակման ընթացքում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մի շարք երկրների առաջնորդներ կմասնակցեն Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ