Կրեմլը արձագանքել է Կիևի հայտարարած «լռության ռեժիմին»
Ռուսաստան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան որևէ արձագանք չի տվել Ուկրաինայի կողմից հայտարարված «լռության ռեժիմին»։ Նրա խոսքերը փոխանցում է РИА Новости գործակալությունը։
Պեսկովը նշել է, որ ռուսական կողմը պաշտոնական արձագանք չի ներկայացրել Կիևի հայտարարությանը՝ կապված ժամանակավոր հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման հետ։ Այլ մանրամասներ Կրեմլի ներկայացուցիչը չի հայտնել։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ մայիսի 8-9-ի օրերին Ուկրաինան պատրաստվում է գործել «հայելային սկզբունքով»՝ արձագանքելով Ռուսաստանի քայլերին Հաղթանակի օրվա միջոցառումների ընթացքում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ