Bloomberg․ Չինաստանը սպառնում է խլել Եվրոպայի վերջին տեխնոլոգիական առավելությունները
Աշխարհ
Չինաստանի նոր հնգամյա տնտեսական ծրագիրը լուրջ անհանգստություն է առաջացրել Եվրոպայում։ Bloomberg-ի գնահատմամբ՝ Պեկինը մտադիր է ոչ միայն զարգացնել ավանդական արդյունաբերությունը, այլև դառնալ առաջատար ամենաժամանակակից տեխնոլոգիական ոլորտներում, ինչը կարող է ծանր հարված հասցնել եվրոպական տնտեսությանը։
Գործակալության տվյալներով՝ Չինաստանը մեծ ներդրումներ է ուղղում ռոբոտաշինության, կենսաբժշկության և ջերմամիջուկային էներգետիկայի զարգացման վրա։ Սրանք այն ոլորտներն են, որտեղ եվրոպական, հատկապես գերմանական ընկերությունները երկար տարիներ համարվել են առաջատարներ։ Այժմ Պեկինը փորձում է անցում կատարել ոչ թե արտադրության ծավալների, այլ որակի, արդյունավետության և տեխնոլոգիական գերազանցության վրա հիմնված մոդելի։
Ամենամեծ մտահոգությունը նկատվում է Գերմանիայում, որի արդյունաբերական արտադրությունը նվազում է դեռ 2017 թվականից, իսկ տնտեսությունը համավարակից հետո գրեթե աճ չի գրանցել։ Bloomberg-ը նշում է, որ եվրոպացի պաշտոնյաները սկսել են կասկածի տակ դնել ազատ շուկայի այն մոդելը, որի վրա երկար տարիներ հիմնվել էր Եվրամիության տնտեսական ռազմավարությունը։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ էր արել միջին տերություններին միավորվել և հակազդել Չինաստանի աճող ազդեցությանը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ